Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը
07.12.2016 | 17:40

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հանդես է գալիս ևս մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ: Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00 ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո մշակութային օջախում կանցկացվի Ռիխարդ Շտրաուսին նվիրված երեկո:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Այս նախագծի անունն է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանըե: Առաջին երեկոն նվիրված էր Յոհաննես Բրամսին և նրան նվիրված թանգարաններին: Երեկոյի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները, ինչպես նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը և երգչուհի Աննա Մայիլյանը ներկայացրին Բրամսի կամերային ստեղծագործությունները: Բացի այդ, երեկոյի ընթացքում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ներկայացրեց Բրամսի կենսագրությունը, պատմեց թանգարանների գործունեության մասին: Այս միջոցառումը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մենք փորձեցինք այն դարձնել շարունակականե,-նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյիդաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:


«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանըե նախագծի շրջանակում դեկտեմբերի 22-ին նմանատիպ երեկո կանցկացվի, որը կնվիրվի Ռիխարդ Շտրաուսին, Գերմանիայում նրա թանգարանին, ինչպես նաև նրա կամերային ստեղծագործություններին:


«Դիմեցինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը, որն աջակցեց մեզ նախագիծն իրականացնելու հարցում: Համերգային երեկոյի ընթացքում մեզ կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը, կկատարենք Շտրաուսի ստեղծագործություններից: Մենք կապվել ենք Գերմանիայում Շտրաուսի թանգարանի տնօրինության հետ, նրանք մեզ ուղարկելու են նյութեր` սլայդշոու պատրաստելու համար: Դեռևս հնարավորություն չկա, որ Գերմանիայի թանգարաններից ներկայացուցիչ հրավիրենք Հայաստան: Հուսով ենք, որ ծրագիրը շարունակական կդառնա, և մենք ապագայում կկարողանանք թանգարաններից ներկայացուցիչներ հյուրընկալելե,-հավելում է Արմինե Գրիգորյանը:
Տուն-թանգարանի տնօրենը շեշտում է, որ Գերմանիան երաժշտական աշխարհին է նվիրել բազմաթիվ մեծ կոմպոզիտորներ և գլուխգործոցներ: Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ հայաստանյան թանգարանն անդրադարձ է կատարում գերմանական երաժշտական կառույցներին: Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսում են հետագայում անդրադառնալ նաև այլ երկրների թանգարաններին: Իսկ հաջորդ տարի, Արմինե Գրիգորյանի փոխանցմամբ, ցանկություն կա կազմակերպել Լյուդվիգ վան Բեթհովենին նվիրված նմանատիպ երեկո: Արմինե Գրիգորյանը վստահ է, որ նման ծրագրի շնորհիվ Խաչատրյանի տուն-թանգարանն առավել ճանաչելի է դառնում Գերմանիայի տարբեր թանգարաններում:

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ